«Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին անդրադարձել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը՝ ասելով. «Ամերիկացիներն ու իսրայելցիները մինչ օրս չեն հասկացել հետևյալը. Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական համակարգ՝ կայացած ինստիտուտներով։ Առանձին անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում համակարգի կառուցվածքի վրա»։               
 

Պռոշյա՞նն էլ անցավ ՀՀԿ-ի տիրապետության տակ

Պռոշյա՞նն էլ անցավ ՀՀԿ-ի տիրապետության տակ
15.07.2013 | 15:02

Պռոշյան համայնքի ղեկավարի երեկվա ընտրություններում հաղթել է ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը: Նա իր ՀՅԴ-ական մրցակցին` Վովա Սահակյանին, հաղթել է 76 ձայնի առավելությամբ:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 2-ին սպանվեց Պռոշյանի դաշնակցական գյուղապետ, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանը: Նրա սպանությունից հետո գյուղում ստեղծվել էր լարված իրավիճակ, քանի որ գյուղապետի պաշտոնակատար էին նշանակել` շրջանցելով գյուղացիների կարծիքը:
Օրեր առաջ ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը հայտարարել էր, որ մարդիկ ավելի շատ բան գիտեն Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի մասին, քան ասում են:
«Մարդիկ ինքնակամ հրաժարվում են գործ ունենալուց իրավապահների հետ, ցուցմունք տալուց»,- ասել էր Աղվան Վարդանյանը: Մինչդեռ իրավապահ մարմինները 5000 ԱՄՆ դոլար էին առաջարկել նրան, ով կօգնի գործի բացահայտմանը:
Հիմա ՀՅԴ-ական թեկնածուն` Վովա Սահակյանը, պնդում է, որ իր մրցակցի թիմը բաժանել է ընտրակաշառք, ընտրողների նկատմամբ գործադրել են վարչական ճնշումներ մարզպետարանի և այլ կառույցների կողմից, և ինքը արդյունքները բողոքարկելու է բոլոր ատյաններում:
ՀՅԴ ԳՄ լրատվական ծառայությունից հետաքրքրվեցինք, թե ինչ է պատրաստվում անելու դաշնակցությունն ընտրություններից հետո, բողոքարկելո՞ւ են, ցուցաբերելո՞ւ են հետևողականություն, թե՞ համակերպվելու են արդյունքների հետ:
«Այս պահին ՀՅԴ Գերագույն մարմինը քննարկում է արդյունքները տեղական կառույցների հետ, և, եթե լինի նորություն, մենք կտեղեկացնենք: Սրանք տեղական նշանակության, համայնքի ընտրություններ են, ԳՄ-ն չի կազմակերպել ընտրությունները կամ քարոզարշավը: Առայժմ տեղական կառույցը ամփոփում է իրավիճակը, որից հետո կքննարկի ԳՄ-ի հետ, և արդյունքների մասին կտեղեկացնենք»,- irates.am-ին հայտնեցին ՀՅԴ ԳՄ լրատվական բաժնից:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2706

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ